Տեխնոլոգիաները, որոնց մասին նախկինում կարող էինք միայն երազել, արդեն հասանելի են:
Ներկայացնում ենք դրանցից 5-ը:
- Առանց վարորդի բեռնատարներ
Ինքնակառավարվող բեռնատարները նպատակ ունեն նվազեցնել վթարները, որոնց մեծ մասում կա մարդկային գործոնը: Այժմ ամենատարածված բեռնատարը Semi-ն է: Այն ներկայացնում է Tesla ընկերությունը:
- Մեխանիկական էկզոկմախք
Ֆանտաստիկ ֆիլմերի ամենատարածված ատրիբուտն արդեն իսկ իրականություն է: Կան մի շարք նախագծեր, որոնք հենց էկզոկմախքներ ստեղծելու համար են: ReWalk-ը դրանցից մեկն է: Այս էկզոկմախքն օգնում է պարալիզացված մարդկանց նորից ոտքի կանգնել և ինքնուրույն անել որոշ շարժումներ:
- Սննդի 3D տպագրություն
Սննդի 3D տպագրությունն ունի մեծ պոտենցիալ և ապագայում թույլ կտա ստեղծել սննդի մեծ պաշարներ՝ առանց ավելորդ ջանքերի:
ByFlow սննդային պրինտերն արդեն այսօր պատրաստում է կերակուր՝ օգտագործելով բանջարեղենային, մրգային և անգամ մսային հիմքեր:
- Տրանսֆորմերներ
Տրանսֆորմերների մասին դեռ նկարահանվում են ֆիլմեր, իսկ դրանք արդեն իրականություն են: Ուսումնասիրությունները կատարվում են Մասաչուսեթսի համալսարանում: M blocks ծրագիրը մշակում է ռոբոտների մոդելներ, որոնք կարողանում են փոխել իրենց կառուցվածքը:
Ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են, սակայն կան արդեն հաջողված օրինակներ:
- Կենսաչափության վրա հիմնված վճարումներ
Կենսաչափությունը մաթեմատիկական ստատիստիկայի մեթոդներով մշակում և պլանավորում է կենսաբանական օբյեկտների ուսումնասիրություններից ստացվող արդյունքները։
Նման կենսաչափական տեխնոլոգիաներով կատարված վճարումներով արդեն շատ քչերին է կարելի զարմացնել: Այս ոլորտը գնալով ավելի ու ավելի է զարգանում:
Սիրարփի Աղաբաբյան