
Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը.
Լիցեյների ծագման մասին. Լիկեյը ի սկզբանե եղել է Աթենքի մոտ գտնվող Լիկեյյան Ապոլլոնի տաճարի շրջակայքի անտառի անունը: Մ.թ.ա. 5-րդ դարում այստեղ մարմնամարզական խաղերի համար շենք է կառուցվում, որ կրում էր անտառի անունը: Մ.թ.ա. 335 թվականին այստեղ Արիստոտելը հիմնեց իմաստասիրական դպրոց, որն իր գոյությունը պահպանեց ութ դար: Դպրոցի անունով էլ լիկեյ-լիցեյը դարձավ ուսումնական հաստատության անվանում: