SplashData-ի վերլուծաբանները ներկայացրել են վատագույն գաղտնաբառերի թարմացված ցանկը:
Ցանկում մի շարք գաղտնաբառեր կրկնվում են՝ «123456» և «password», սակայն կան նաև նոր բառեր, օրինակ՝ «starwars»:
Վերլուծաբանները նշում են, որ ամենաբարդ գաղտնաբառն էլ կարող է հեշտ գուշակվել, այնպես որ, գաղտնաբառեր ընտրելիս՝ դիմեք փոքրիկ խորամանակությունների: Անգամ, եթե ձեր գաղտնաբառը չկա ցանկում, միևնույն է, երկար մտածեք ապահով գաղտնաբառ ընտրելու համար:
Ներկայացնում ենք 2017-ի վատագույն գաղտնաբառերի 10-յակը:
- 123456
- password
- 12345678
- qwerty
- 12345
- 123456789
- letmein
- 1234567
- football
- iloveyou
Սիրարփի Աղաբաբյան