Ինչպես գրում է Dni.ru-ն, Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ծանոթներից մեկն աղմկահարույց սկանդալի հանգուցալուծման սեփական տարբերակն ունի:
«Կարծում եմ` սցենարի խմբագիրները գրում են «Ամուսնալուծություն հայկական ձևով» սերիալի նախատոնական վերջին մասը։ Ըստ մտահաղացման` Ջիգարխանյանին կստիպեն դուրս գալ կարմիր վարդերի հսկայական փնջով, ծնկի իջնել և աղաչել, որ «ների ծեր հիմարին»։ Բոլորը համերաշխ կծափահարեն, Ռուդինշտեյնը, Պրոկլովան, Վլասովան, Մազուրը և մյուսները կվանկարկեն` ներե՛լ, ներե՛լ։ Մարդիկ կարտասվեն, իսկ դուք` փայելի մեջ ողողված, կներեք բեմի վարպետին։ Կբռնեք Ջիգարխանյանի ձեռքը։ Բոլորը շամպայն կխմեն», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիտալինայի ծանոթը։