Արհեստական բանականություն, նեյրոինտերֆեյս և այլ ֆանտաստիկ տեխնոլոգիաներ, որոնք մոտ ապագայում մեծ տարածում կունենան:
- Խելացի ակնոցներ
Google Glass խելացի ակնոցների մասին շատերն են լսել: Դրանք հասանելի էին դեռ 2014 թվականի երկրորդ կեսից: Միակ պատճառը, որ այս տեխնոլոգիան դեռևս շատ տարածված չէ, գինն է: Այս ակնոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 1500 ամերիկյան դոլար:
Սակայն դեռ պետք չէ հրաժարվել այս տեխնոլոգիաներից, քանի որ Microsoft և Sony ընկերությունները պատրաստվում են թողարկել ակնոցների իրենց տարբերակները, որոնք համեմատաբար էժան կլինեն:
- Smart Data
RelateIQ-ը ընկերություն է, որը զբաղվում է բիզնեսի համար CRM տեխնոլոգիաների մշակմամբ:
RelateIQ-ն արդեն իսկ մշակում է տեխնոլոգիա, որը կստեղծի կոնտակտ՝ ձեր հեռախոսում արդեն գործող կոնտակտների, հաղորդագրությունների, փոստի տվյալների հիման վրա: Արդյունքում՝ մարդու մասին ամբողջական ինֆորմացիա ստանալու համար պետք կլինի ասել միայն նրա անունը:
- Հագեցած էլեկտրոնիկա
Խելացի ակնոցները կամ ժամացույցները տեխնոլոգիաներ են, որ կապում են մեզ արտաքին աշխարհի հետ: Բայց կան մի շարք նոր տեխնոլոգիաներ, որ տեղեկատվություն են տալու մեզ մեր առողջության մասին: Խոսքը, օրինակ, ականջակալի մասին է, որ կարող է չափել սրտի աշխատանքը, կամ՝ լինզաները, որ կարող են չափել արյան մեջ շաքարի քանակը:
Երբ նման տեխնոլոգիաները հասանելի դառնան շուկայում, ապա կհայտնվեն նաև դրանց նմանակները, որոնք հասանելի կլինեն բոլորին:
- Խելացի տուն
Այս տեխնոլոգիան արդեն իսկ դարձել է իրականություն: Սառնարանները հաղորդում են, թե որ ապրանքներն են ավարտվել, իսկ միկրոալիքային վառարանը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով:
Ապագայում վառարանները կսկսեն տաքացնել կերակուրը, մինչև մենք կհասնենք տուն, իսկ սառնարաններն ինքնուրույն կպատվիրեն ուտելիք:
- Վիրտուալ իրականություն
Oculus Rift, HTC Vive և PlayStation VR համակարգերն ամբողջովին նոր են խաղերի ոլորտում: Իհարկե, ֆանտաստները վաղուց են խոսում վիրտուալ իրականության մասին, սակայն այս տեխնոլոգիան իսկապես հասանելի է միայն վերջին տարիներին:
Հատկապես խաղային ոլորտում խոշոր ընկերություններն անում են ամեն բան՝ գեյմերներին նոր հնարավորություններով խաղեր ներկայացնելու համար:
Վիրտուալ իրականության սարքերն ապագայում կդառնան էլ ավելի հարմարավետ, և հնարավոր կլինի հասնել աշխարհի ցանկացած ծայր հենց տնից:
- Հոլոգրաֆիկ նկարներ
Շատ հայտնի սերիալներում ներկայացվում էին ֆանտաստիկ հոլոգրաֆիկ պատկերները: Հիմա այս տեխնոլոգիան համարվում է շատ իրական:
Հոլոգրաֆիկ նկարները շատ կարևոր են մի շարք ոլորտներում, հատկապես՝ խաղային ոլորտում և մեդիայում:
Ապագայում նման պատկերները հասանելի կլինեն լինզաների տեսքով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարելավել տեսողության որակը:
- Նեյրոինտերֆեյս
Նեյրոինտերֆեյսերն արդեն վաղուց գործում են բժշկության մեջ:
Հիմա արդեն մշակվում են համակարգեր, որոնք թույլ կտան ամբողջությամբ պարալիզացված մարդուն ապրել սովորական կյանքով՝ չունենալով դժվարություններ:
Տեխնոլոգիան դեռևս կատարյալ մշակված չէ, բայց առաջիկա տարիների ընթացքում այն հասանելի կլինի բոլորին:
- Ունիվերսալ ծառայություններ
Համացանցի գլոբալիզացիան հասել է աներևակայելի մասշտաբների: Հիմա աշխարհի գրեթե բոլոր կետերում հասանելի է համացանցը, և, եթե իրականանան Էլոն Մասկի գաղափարները, ապա համացանցը հասանելի կլինի բացառապես ամենուրեք:
Զարմանալի չէ, որ հայտնվել է այնպիսի ծառայություն, ինչիսին Uber-ն է: Այս տաքսին հնարավոր է կանչել շատ ու շատ երկրներում՝ օգտագործելով բջջային հավելվածը: Ծառայության միջոցով արդեն հնարավոր է նաև ուտելիք պատվիրել:
- Թվային դիստրիբյուցիա
Աշխարհը շատ արագ է փոփոխվում: 15 տարի առաջ մենք անգամ պատկերացնել չէինք կարող, որ պետք չի լինի տանը պահել շատ սկավառակներ, ֆիլմերի տեսագրություններ, և այլն: Սիրելի խմբի նոր ձայնասկավառակն ունենալու համար պետք է պարզապես գրանցվել որևէ երաժշտական ծառայությունում և սիմվոլիկ գումարով գնել երգերը:
Իհարկե, թվային դիստրիբյուցիան դեռ չի հասել իր ապոգեյին, սակայն արդեն շատ քիչ են մարդիկ, ովքեր նախընտրում են օգտվել տեղեկությունները պահելու հին տարբերակներից:
- Ռոբոտներ
Ռոբոտաշինությունը վերջին 10 տարիներին անհավանականորեն է զարգացել: Իհարկե, տերմինատորների հայտնվելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ, սակայն դրանք էլ հեռու ապագայում չեն:
Այս խոսքերը փաստում են Boston Dynamics-ի ռոբոտները:
- Կենսավառելիք և վերականգնվող էներգիայի աղբյուրներ
Խոսքը հատկապես արևային մարտկոցների մասին է, որոնք վերջին շրջանում շատ են տարածվել նաև Հայաստանում:
Կպահանջվի մոտ 30 տարի, որպեսզի մարդիկ սկսեն օգտագործել միայն վերականգնվող էներգիա: Գազն ու նավթը մի օր կավարտվեն, իսկ արևի էներգիան՝ ոչ: Բացի այդ, արևային մարտկոցները ձեռնտու են էկոլոգիական տեսանկյունից:
- Էներգիայի անլար փոխանցում
Սարքավորումներն ու տեխոլոգիաներն անընդհատ պահանջում են ավելի շատ էներգիա, և դրա համար պետք է ինչ-որ նոր բան մտածել: Հեռախոսների անլար լիցքավորիչները դեռևս առաջին քայլն են՝ արված այս ոլորտում:
Իսրայելում կա արդեն ճանապարհի մոդել, որը լիցքավորում է էլեկտրամոբիլներն ընթացքի ժամանակ: Apple-ը նախատեսում է հաջորդ տարի ներկայացնել տեխնոլոգիա, որը թույլ կտա լիցքավորել հեռախոսը Wi-Fi-ի միջոցով:
- 5G-ինտերնետ
5G-ինտերնետի օգտագործումը դառնում է ավելի ու ավելի մոտ: Ամբողջ աշխարհում մասնագետները հիմա աշխատում են այս տեխնոլոգիան զարգացնելու համար:
Ի դեպ, Հայաստանում՝ Պոլիտեխնիկական համալսարանում, կա մի խումբ, որը ևս զբաղվում է 5G-ինտերնետի մշակումներով:
- Արհեստական բանականություն
Ամբողջական արհեստական ինտելեկտի ստեղծումը միայն ժամանակի հարց է: Դա կլինի զարգացման շրջադարձային կետ մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ, ինչից հետո աշխարհը շատ կփոխվի:
Իրականում, արհեստական ինտելեկտն արդեն իսկ չի համարվում անհասանելի՝ հատկապես հաշվի առնելով նեյրոցանցերի զարգացման արագ տեմպը: Մեքենայական ուսուցումն արդեն իսկ հասել է շատ բարձր կետի:
- Գրաֆեն
2004 թվականին ցուցադրվեց գրաֆենի առաջին շերտը, դրանից հետո մասնագետներն անում են ամեն բան՝ այս տեխնոլոգիան զարգացնելու և մասսայական թողարկելու համար:
Գրաֆենը համարվում է ածխածնի (կամ պինդ նյութի) միակ ձևը, որի ամեն մի ատոմ քիմիական ռեակցիայի համար հասանելի է երկու կողմերին: Գրաֆենի շերտի եզրերում ատոմներն ունեն հատուկ քիմիական ակտիվություն: Շերտի թերությունները մեծացնում են քիմիական ակտիվությունը:
Գրաֆենն այրվում է շատ ցածր ջերմաստիճանում (օրինակ՝ 350°C(620Կ)): Սթենֆորդի համալսարանի քիմիկոսները 2013 թվականին հաղորդեցին, որ միաշերտ գրաֆենում քիմիական ակտիվությունը 100 անգամ ավելի շատ է, քան հաստ շերտում:
Սիրարփի Աղաբաբյան