Չինաստանի Ցինխուա համալսարանի գիտնականները թթենու շերամի որդերին ստիպել են սովորականից ավելի ամուր ոստայն հյուսել:
Ամուր մետաքս ստանալու համար նրանց կերակրել են թթենու տերևներով՝ մշակված 0.2 տոկոսանոց ածխածնային նանոխողովակների կամ գրաֆենի լուծույթում: Փորձերը ցույց են տվել, որ ստացված մանրաթելը եղել է 2 անգամ ավելի ամուր և դիմացկուն:
Բացի դրանից՝ 1000 աստիճան տաքացնելուց հետո մանրաթելերը սկսել են էլեկտրական հոսանք բաց թողնել: Ենթադրվում է, որ ստացված մանրաթելերը կիրառություն կգտնեն բժշկական իմպլանտների և կենսաբանորեն քայքայվող սենսորների մեջ, հայտնում է Nano Letters-ը: