Աշոտ անունով 21 տարեկան ամուսնացած երիտասարդը 2017 թվականի հուլիսի 16-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծանոթացել է Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 14 տարեկան բնակչուհու հետ։ Այս մասին հայտնում է դատական տեղեկատվական համակարգը։
Մեկ ամիս համացանցում շփվելուց հետո երիտասարդն աղջկանից իմացել է նրա հեռախոսահամարն ու զանգահարել նրան։
Իսկ օգոստոսի 10-ին Աշոտը ժամադրության է հրավիրել անչափահաս ընկերուհուն։ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հանդիպելով նրան`ավտոմեքենայով տարել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող իր կնոջ եղբոր ամառանոցը։ Գիշերը մնալով ամառանոցում` Աշոտը սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս ընկերուհու հետ:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
Դատական առաջին նիստը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի 2018թ-ի հունվարի 8-ին։