
«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասը նկատողություն է արել իր նախկին թիմակից Անդրե Սիլվային:
Իտալական «Միլանի» ֆուտբոլիստի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ դարպասապահը մեկնաբանություն է թողել՝ «Գոլեր խփիր, և ավելի քիչ Instagram»:
Հիշեցնենք, որ Անդրե Սիլվան միլանյան ակումբ է տեղափոխվել հենց «Պորտուից»:
Պորտուգալացի հարձակվողն արդեն մասնակցել է 11 խաղի, բայց գոլ+փոխանցում համակարգում դեռևս միավոր չի վաստակել:
Դեկտեմբերի սկզբին տարածվեց տեղեկություն, ըստ որի՝ միլանյան ակումբն ամռանը վարձակալության կտա Անդրե Սիլվային:
Սիրարփի Աղաբաբյան