Դատարան է ուղարկվել պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործը։ Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պոռնկագրական նյութեր տարածելու դիտավորությամբ, համացանցից ներբեռնելով պոռնկագրական լուսանկարներ, իր կողմից շահագործվող Այֆոն 5 Ս մոդելի բջջային հեռախոսով «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի էջից Գյումրի քաղաքի բնակչի կայքէջին՝ նամակներ հավելվածի միջոցով, նշված պոռնկագրական նյութերը տարածելով, ուղարկել է մեկական պոռնկագրական լուսանկարներ, որոնց բովանդակությանը վերջինս ծանոթացել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով՝ պոռնկագրական նյութեր տարածելը։ Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։