SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով:
Այս պահին «Հայփոստ»-ում աշխատում է քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի և Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի կողմից տեղում կատարվում է դեպքի վայրի զննություն: Ժամանել են նաև Ոստիանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել եվրոլուսամոտը բացելու միջոցով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել: