Բակուր Մելքոնյանի Facebook-յան գրառումը.
«Երեկ ուշ երեկոյան մտա ՖԲ, ասի տեսնեմ ինչ կա չկա, մի շաբաթից ավել չէի հետևում անցուդարձին(հանգստանում էի?): Եվ 2 նյութ կարդացի, որ մեծ աղմուկ էր բարձրացրել: Երկու նյութն էլ շատ լավ ու դրական տպավորություն թողեցին իմ վրա: Բայց արի ու տես, որ կան դրանց քննադատողներ: Ո՞նց կարելի է մանկատան երեխաների խնդիրները ի վեր հանած և բոլորի սիրտը լցրած հոլովակի մեջ տեսնել վատը: Ասում ա «հլը նայի հայ աստղերը Այֆոններով նկարում են երեխաներին»:
Չհասկացա՝ պիտի չնկարեի՞ն, թե պիտի Այֆոն չունենայի՞ն: Կարելի է մտածել, որ Եվրոպաներում ու Ամերիկաներում աստղերը կնոպկով հեռախոս են բռնում, մանկատներ էլ չկան:
Հաջորդը ասում ա «աման աման հլը տեսեք ինչ ա եղել, ՊՆ նախարարը հոգևորականի շոր ա հագել» ու տակը լիքը վայ վույներ, թե բա սա երկիր չի… ու մի հատ ալարում են հասկանան թե էդ ինչ շոր ա, ինչի համար են հագնում:
Ես հպարտանում եմ իմ Երկրով, որտեղ Ամանորի տոներին նման գեղեցիկ և հուզիչ ձևով բարձրացնում են մանկատան երեխաների խնդիրները և ՊՆ նախարարի նման բարձր պաշտոնյան, հայկական հին ու բարի ավանդույթների համաձայն, հագնում է խաչ քավորի շորը և միայն իմ արտասահմանցի ընկերներից մի քանիսը արդեն հետաքրքրված ինձ գրում են, թե դա ինչ արարողություն է և ես հաճույքով պատմում եմ հայկական լավագույն ավանդույթներից մեկի մասին, ինքս էլ ոգևորվելով և ուրախանալով, որ նման պաշտոնյան, ոչ թե շատերիս նման թողել գնացել է արտասահման հանգստանալու(ես ինքս էլ երկրից մեկնել էի), այլ մեր Հայրենիքում մասնակցում է ավանդական տոնակատարության…
Շունը, որ շուն է՝ անընդհատ չի հաչում, որովհետև նույնիսկ շունը հասկանում է, որ անընդհատ հաչելու դեպքում իր հաչոցը կդառնա հոգնեցնող, ոչինչ չասող, մարդկանց ներվերի վրա ազդող: Հա, ասեմ որ սա ոչ մեկին չի վերաբերվում, զուտ բակի շունը հաչաց ու մտքովս անցավ…
Ասածս ինչ ա, իմ կարծիքով մեր երկրի վիճակը շատ ա լավացել, որ արդեն էլ բան ու գործ չունենք սկսել ենք աստղերի Այֆոն բռնելու վրա խոսալ…
Հ. Գ. Ինձ քննադատել չլինի, նախօրոք ասեմ Այֆոն չունեն, իմը Սամսունգ ա…
Բարի և արդյունավետ աշխատանքային տարի եմ մաղթում բոլորիս✌»: