Երեխային փրկել հաջողվել է ոստիկանությանը, որը ժամանել է Տեխասի նահանգի Հյուստոնում գտնվող տունը զննելու համար:
Ժամանած ամերիկյան իրավակարգի պահապանները Բուրյեր ընտանիքի տանը հայտնաբերել են թմրանյութերի արտադրության մի ամբողջ լաբորատորիա: Բացի այդ, խուզարկության ժամանակ ոստիկանները տանը գտել են պահարան, որտեղ փակված է եղել չորսամյա երեխան:
Ըստ life.ru-ի, գտնված տղան պատմել է, որ ամբողջ օրերով ինքը փակված է եղել փոքր տարածությունում, իսկ իր միակ ընկերներն եղել են առնետներն ու ուտիճները: Ըստ նրա, պահարանից փախչելու փորձի համար ծնողները որպես պատիժ իրեն նստեցրել են սառնարանի վրա և ստիպել այնտեղ նստել համարյա ամբողջ օրը:
Ոստիկանությունը կալանքի տակ է վերցրել երեխայի ծնողներին՝ դաժան վերաբերմունքի համար: Իրավապահները նաև չեն բացառել, որ ծնողները երեխայի վրա փորձարկել են արտադրված թմրանյութերը: Տղայի հայրը՝ Ռոբերտ Դեհարդը, հերքել է իր մեղքը և հրաժարվել թմրանյութերի առկայության մասին թեստ անցնել:
Ներկայումս երեխան գտնվում է իր օրինական ներկայացուցիչ Ռեյչել Լիլ-Հադսոնի պաշտպանության ներքո և նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ըստ նրա, ծնողներին կարող են զրկել ծնողական իրավունքներից, իսկ ոստիկանները փնտրում են մի տղամարդու, ում Ապրիլ Բուրյերն ու Դեհարդը թմրանյութեր են վաճառել: