Կրասնոդարի` Огонёк սրճարանում հայեր են սպանվել
Advertisement 1000 x 90

Կրասնոդարի` Огонёк սրճարանում հայեր են սպանվել

ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասում ավտոմատով զինված տղամարդը կրակ է բացել Լադոժսկայա կայարանի Огонёк սրճարանում, ինչի հետևանքով սպանվել է տեղի հայ համայնքի երկու անդամ՝ Ռոման Սիրակոսյանը և Արտյոմ Միրզոյանը:

Միջադեպի հետևանքով սպանվել է նաև գնչուական համայնքի մեկ ներկայացուցիչ:

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է. նա 33-ամյա կոզակ ատաման Ալեքսանդր Սիտավիչուսն է: Սպանության պատճառների բացահայտման համար կատարվում է նախաքննություն:

socialmedia.am