Օճառը թաքցնում է այն, ինչի մասին մենք անգամ չենք էլ կռահում: Կոլումբիայի համալսարանի համաճարակաբան Էլեն Լարսոնն ասում է, որ օճառն անպայման պետք է ջրով լվանալ: «Օճառի վրա ապրող բակտերիաները, որոնք հիմնականում ի հայտ են գալիս օճառի մակերեսին, այնքան էլ վտանգավոր չեն: Սակայն դրանք կարող են վնասել նրանց, ովքեր խնդիրներ ունեն իմունային համակարգի հետ»,- ասում է Լարսոնը:
Ահա թե ինչու՝ անգամ օճառը խնամքի կարիք ունի:
Լարսոնի խոսքերով՝ օճառը պետք է կանոնավոր կերպով մաքրել ջրով և պահել չոր վայրում, որպեսզի բակտերիաները չբազմանան:
Բայց ի՞նչ չգիտենք օճառի մասին: Օճառն օգտագործվում է ավելի քան 5000 տարի: Հին ժամանակներում օճառը վաճառվում էր մեծ կտորներով, օրինակ, այն վաճառում էին կիլոգրամներով: Որոշ հայտնի կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ «Lush»-ը, մինչ այժմ էլ պահպանում է ավանդույթը: Ֆրանսիայում և Անգլիայում այսպիսի խանութներ նույնպես գոյություն ունեն:
Չոր մաշկի համար պատրաստված են անբույր օճառներ, որոնց ավելացնում են գլիցերին, որպեսզի մաշկը սնուցվի անհրաժեշտ խոնավությամբ:
Յուղոտ մաշկին անհրաժեշտ են օճառի այնպիսի տեսակներ, որոնք պատրաստված են հանքանյութերով, դրանք իրենց հերթին՝ մաքրում են մաշկն անպիտան ճարպերից և չեն վնասում մաշկի պաշտպանիչ շերտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը