«Իմ ընտանիքի սերը բանտված է, ու Ամանոր չենք նշում». փոքրիկը չի հավատում հրաշքի. henaran.am
Advertisement 1000 x 90

«Իմ ընտանիքի սերը բանտված է, ու Ամանոր չենք նշում». փոքրիկը չի հավատում հրաշքի. henaran.am

«Մեր Ամանորը լցված է եղել սիրով…արդեն երկու տարի է, որ իմ ընտանիքի սերը բանտված է ու Ամանոր չենք նշում»,-  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

Լալան նշեց, որ դուստրը փոքր է, բայց հոգում արդեն ցավ կա, որ երեխան կարոտում է հորը ու ինքն էլ անզոր է ապահովել երեխայի խաղաղ մանկությունը.«Նոր տարին անցավ առանց հրաշքի:Ես հազիվ երեխուս համար հաց եմ առնում…ամուսինս էլ հիվանդ է ու բերդում…կան սրտացավ մարդիկ, որ երեխուս համար ինչ-որ բան են հասցնում: Ես այսքանի համար էլ շնորհակալ եմ Աստծուն…բայց մեր համար տոնն էլ` սովորական օրն էլ նույնն է: Աղջիկս էլ հրաշքի չի հավատում»,-պատմեց Լալա Բերնեցյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

henaran.am