Zuma կոդային անվանմամբ գաղտնի արբանյակը, որն արձակվել էր Իլոն Մասքի SpaceX ամերիկյան ընկերության Falcon 9 տանող հրթիռով, չի հասել հաշվարկային ուղեծիր և կործանվել է օվկիանոս ընկնելիս: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Falcon 9-ը մեկնարկել է հունվարի լույս 8-ի գիշերը: Ութ րոպե անց տանող հրթիռի բազմակի օգտագործման առաջին աստիճանն ուղղաձիգ դրությամբ բարեհաջող իջել է հատուկ վայրէջքային հրապարակ: Բայց հաշվարկային ուղեծիր դուրս գալ հրթիռը չի կարողացել:
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել, սակայն այս պահին դիվերսիայի կամ որևէ այլ միջամտության նշաններ չկան: SpaceX-ում հրաժարվել են մեկնաբանել պատահածը: