2017 թվականին Վրաստան է այցելել Հայաստանի 1.71 միլիոն քաղաքացի
Advertisement 1000 x 90

2017 թվականին Վրաստան է այցելել Հայաստանի 1.71 միլիոն քաղաքացի

2017 թվականին Վրաստան է այցելել 7.5 միլիոն օտարերկրացի, որից զբոսաշրջիկ են 3.8 միլիոնը: 2016 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 28%-ով, հայտնում է Newsgeorgia.ge-ն:

Վրաստանի տուրիզմի գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին ամենաշատը Վրաստան են այցելել Հայաստանի քաղաքացիները՝ 1.71 միլիոն այցելու:

Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1.69 միլիոն, երրրորդը՝ Ռուսաստանը՝ 1.39 միլիոն:

Տասնյակում են նաև Թուրքիան՝ 1.24 միլիոն, Իրանը՝ 322 հազար, Ուկրաինան՝ 193 հազար, Իսրայելը՝ 125 հազար, Հնդկաստանը՝ 59 հազար, Ղազախստանը՝ 56 հազար, Սաուդյան Արաբիան՝ 56 հազար:

lragir.am