Շվեյցարացի գիտնականները կարողացել են չափել օվկիանոսի ջերմաստիճանը հազարավոր տարիների ընթացքում
Advertisement 1000 x 90

Շվեյցարացի գիտնականները կարողացել են չափել օվկիանոսի ջերմաստիճանը հազարավոր տարիների ընթացքում

Փորձագետների միջազգային խումբը՝ Բեռնի համալսարանի և Նյութագիտության ֆեդերալ գիտահետազոտական լաբորատորիայի (EMPA) մասնագետների մասնակցությամբ, Անտարկտիկայի սառույցներում օդի պղպջակներով չափել են օվկիանոսի ջերմաստիճանը հազարավոր տաիների ընթացքում:

Ինչպես իր կայքում նշել է Բեռնի համալսարանը, կլիմայի տաքանալու պայմաններում օվկիանոսները մոտավորապես 90 տոկոս լրացուցիչ տաքություն են կլանում: «Դա նշանակում է, որ ծովերի միջին ջերմաստիճանը կարող է մեզ շատ բան պատմել մեր կլիմայի վիճակի մասին՝ ինչպես այսօր, այնպես էլ անցյալում»,- արձանագրում են փորձագետները: Ըստ որում արդյունքները կախված են վայրից, սեզոնից և ծովի խորությունից:

Օդի պղպջակներում իներտ գազերի պարունակության հետազոտման վրա հիմնված նոր եղանակը, պղպջակներ, որոնք «սառել-դարձել» են անտարկտիկական սառույց, Բեռնի համալսարանում և EMPA-ում գնահատում են որպես «շատ ճշգրիտ չափման մեթոդ վերջին 24 հազար տարվա ընթացքում օվկիանոսի ջերմաստիճանի որոշման համար»: