SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հանցագործը իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։