«Առաքումներ՝ սկսած 1 դրամից»․ Menu.am-ի նոր նախագիծը
Advertisement 1000 x 90

«Առաքումներ՝ սկսած 1 դրամից»․ Menu.am-ի նոր նախագիծը

Հայկական առաքման շուկայում առաջատար Menu.am ընկերությունը հայտարարել է հունվարը «1 դրամից սկսած առաքումների» ամիս՝ պատվերի նվազագույն գումարը 1500 դրամից իջեցնելով մինչև 1 դրամ:

Այս կերպ ընկերությունը շարունակում է իրականացնել դեկտեմբերին մեկնարկած նախագիծը, այն է՝ ավելի հասանելի դարձնել պատրաստի սննդի առաքումը։ Նախագծի սկիզբն էր երևանյան շուկայում առաջին անգամ անվճար առաքման սահմանումը քաղաքի երկու ամենահայտնի սննդի կետերից` Burger King-ից և Թումանյանի շաուրմայից:

«Ամանորին Հայաստանում ընդունված է շքեղ սեղաններ գցել, այդ պատճառով հունվարին շատերը փորձում են խնայել։ Այսպիսով՝ ցանկություն ունենալով էլ ավելի մոտ դառնալ մեր հաճախորդներին՝ որոշեցինք լիովին հանել նվազագույն պատվերի գումարը։ Մենք հավատում ենք, որ, առաքումներն ավելի հասանելի դարձնելով, մարդկանց հնարավորություն ենք ընձեռում շատ ժամանակ խնայելու և օգտագործելու այն առավել կարևոր և նշանակալից գործերի համար»,- մեկնաբանեց Menu.am-ի տնօրեն Սևադա Բաղդյանը:

Նշենք, որ ակցիան գործելու է մինչև հունվարի 31-ը բոլոր քաղաքներում, որտեղ աշխատում է Menu.am-ը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան և Ծաղկաձոր: Բացի այդ՝ հունվարից ընկերությունն իրականացնում է անվճար առաքումներ այժմ նաև Wok and Roll ասիական ռեստորանից։ Օրեցօր անվճար առաքմամբ ռեստորանների քանակն ավելանում է։