Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իտալիայի տարբեր քաղաքների՝ Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա, Պիզա տեսարժան վայրերում, գնացքների, ավտոբուսների կայարաններում և ընդհանրապես բոլոր մարդաշատ վայրերում հակաահաբեկչական ծառայություն են իրականացնում ավտոմատներով ու տեխնիկայով զինվորականները։ Նրանք ոստիկաններ չեն։
Իրավիճակն այնքան լուրջ է, որ գործի է անցել զորքը։ Եվրոպան պայքարում է ահաբեկչություն կոչված ախտի դեմ։
Եվրոպայում մարդու իրավունքները չեն գործում երբ դիմացինը ոչ թե մարդ է, այլ անմեղ կյանքեր խլող ահաբեկիչ, Եվրոպայում չեն լսում ահաբեկիչների տխուր և ռոմանտիկ պատմությունները, թե «ռեժիմը այլ ելք չի թողել», Եվրոպայում ահաբեկիչներին «հաց բերողին» սպանում են զենքով, հրապարակային ու բառիս բուն իմաստով, Եվրոպայում չեն լուսաբանում ահաբեկիչների ստերը, Եվրոպայում հասկացել են, որ այս անգամ թշնամին արտաքին սահմանին չէ, այլ երկրի ներսում։
Եվրոպայում սիրում են պետությունը, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորը, ոչ թե Սաքունցն է, այլ ուժեղ ու կայացած պետությունը»։