Անցած հինգշաբթի պաշտոնաթող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դուստրը Facebook-յան իր էջում այսօր հետևյալ գրառումն է արել.
«Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին, ու 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում:
Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երևանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»: