SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռաֆայել Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 90-ամյա Մնաց Հակոբյանի դիումի փատսով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ 2017 թ.-ի դեկտեմբերի 29-ին ժամը 13:30-ի սահմաններում Մարտունու քաղաքապետարանում և քաքապետարանի դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծակած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ, 63-ամյա Սամվել Մելիքյանը և Գեղարքունքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ Սերյոժա Պողոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանը Մարտունիում հայտնի է «Բալտի» մականվամբ, ով նախկինում սուտ մատնության համար դատապարտված է եղել և չի բացառվում, որ սա նրա կողմից հերթական կեղծ հաղորդումն է, քանի որ նա նշել է նաև, որ ինքը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն արտաքին զննությամբ «լավ էլ պոպոքի ծառի առողջություն ունի»:
Մարտունեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա պաշտոնական ծննդյան թիվը 1928-ն է սակայն նա տարբեր տեղեր ներկայանում է այլ տարիքի և նրան ճանաչողները գիտեն, որ նա մեր օրերի Բենդերն է, իսկ այն մարդկանց, որոնց նա մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ են, պարկեշտ անձնավորություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: