
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով դատավճիռը և պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո փոխհատուցում վճարել Արզումանյանին: Այս մասին նշված է ՄԻԵԴ կայքում:
Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը ։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։
Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։
Ալեքսանդր Արզումանյանը համարում է, որ խախտվել են Ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։
Տեղեկացնենք, որ Արզումանյանն այժմ Հայաստանի դեսպանն է Դանիայում: