Աշոտ Խուրշուդյան. «Պետությունը տանում է ինձնից»
Advertisement 1000 x 90

Աշոտ Խուրշուդյան. «Պետությունը տանում է ինձնից»

Սա հաճախ եմ գրելու։

Ով որ կուտակած թոշակը համարում է, որ «պետությունը տանում է ինձնից», թող հետս պայմանագիր կնքի, որով կհատուցեմ նրա աշխատավարձից գանձվող կուտակայինը, փոխարենը ինձ թող ժառանգի իր կուտակած թոշակը։ Շատ լավ գործարք է, պատրաստ եմ արդեն իսկ կուտակած թոշակներն էլ «գնել»։

ՀԳ

Սրա իրավական կողմը չգիտեմ, պիտի իրավաբաններն ասեն:

ՀՀԳ

Քանի որ մեծահարուստ չեմ պատրաստ եմ բանկերի կամ այլ ներդրումային հիմնադրամների հետ բանակցել այս բիզնեսի վարկավորումը/ներդրումը։

ՀՀՀԳ

Մոտավոր հաշվարկ, եթե /սա թող կարդան միայն ներդրողները 🙂 / Եթե 500000 դրամ աշատավարձ ստացողը մեկ տարում վճարել է մոտ 250000 դրամ, նա արդեն իր կուտակած հաշվին ունի 600000 դրամից ավելի եկամուտ։ Եկամտաբերությունը՝ 140 տոկոս։

ՀՀՀՀԳ

Գիտեմ, որ կարիքի մեջ մարդիկ պատրաստ են վաճառել իրենց ապագան հանուն ներկայի։ Լավ եմ անում, քանի որ հենց այս կարիքի վրա է կառուցում իր քաղաքական հենքը համ իշխանությունները, համ էլ շատ ընդդիմադիրներ։

ՀՀՀՀՀԳ

Գիեմ, որ սոցապնախարարությունն ու կենտրոնական բանկը նախաձեռնությունս կպախարակեն, քանի որ չեզոքացնում եմ սոցիալական ամբողջ քաղաքականությունը և արժանապատիվ թոշակի գաղափարը։ Լավ եմ անում։

Աշոտ Խուրշուդյան



Նման նյութեր