Honda ընկերությունը CES 2018 ցուցադրության ժամանակ ներկայացրել է ռոբոտ, որը սիրում է շփվել մարդկանց հետ և արտահայտել իր էմոցիաները:
Իրականում ընկերությունը ներկայացրել է ռոբոտների շարք, սակայն ամենից մեծ ուշադրությունը դարձվել է հենց այս ռոբոտին, որի անունն է 3E-A18:
Ռոբոտին ստեղծել են խանութներում, օդանավակայաններում և մյուս հասարակական վայրերում մարդկանց օգնելու համար: Հատուկ ալգորիթմների միջոցով՝ ռոբոտը հասկանում է մարդանց էմոցիաները, միմիկաներն ու շարժումները և որոշում է մարդու տրամադրությունը:
Զրուցակցի տրմադրությունից ելնելով՝ ռոբոտն արտահայտում է տարբեր էմոցիաներ՝ ժպիտ, զարմանք, տխրություն և այլն: Ռոբոտի առանձնահատկությունն այն, որ նա կարողանում է արտասվել:
Ռոբոտը ստեղծված է հատուկ փափուկ նյութից: Դրա շնորհիվ շատ հարմար է նրան գրկելը:
Սիրարփի Աղաբաբյան