ՀՀարտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 12-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի 4-րդ մուտքի մոտակայքում կասկածելի ճամպրուկ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և սակրավորների խումբը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը, շտապօգնության թիվ 14 բրիգադը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ճապրուկում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: