«Էդ գյադեքի հանդեպ հիմա «վենդետա» ու «ռեպրեսիա» է իրականցվում»
Advertisement 1000 x 90

«Էդ գյադեքի հանդեպ հիմա «վենդետա» ու «ռեպրեսիա» է իրականցվում»

Արթուր Դանիելյանը գրել է.

«Անցավ 4 օր: Պարզվեց որ կասկածյալները վարչապետի սանիկներն են, որ Արաբկիրի քննչականի պետի հայրը Գազի Կոլյաի աշխատողն է: Սակայն սրա փոխարեն «Հայկական Ժամանակը» մեզ հայտնեց, որ կասկածյալը հղի կնոջ խնդրանոքով էր շտապում, իսկ վարչապետի խորհրդականը դնում «ապացուցում» է որ ոստիկաններն են մեղավոր:

Իսկ «Հրապարակը» գրեց՝ «ոստիկանապետն է կանգնած այդ վենդետայի ետևում, որը որոշել է պատժել ոչ միայն երկու ոստիկանի «գլուխ» կերած երիտասարդին, այլև նրա եղբորը։ Մյուս կողմից՝ հանրային կարծիքը։ Իսկ իրավական երկրի գլխավոր սկզբունքը պատժի անհատականացումն է՝ անգամ միջնադարում եղբայրը եղբոր համար, հայրը՝ որդու համար, զավակը՝ հոր համար պատասխան չէր տալիս։ Միայն 37 թվին էին մարդկանց ռեպրեսիաների ենթարկում «անհարազատ» անձանց ընտանիքի անդամ լինելու համար» ու շարունակում՝ «մեր տեղեկություններով, պապը՝ Գազի Կոլյան, ճիշտ է՝ պահել, մեծացրել է թոռներին՝ ոչինչ չխնայելով նրանց համար, սակայն ինքն էլ կրակն է ընկել սրանց «գեների ձեռը» և ամիսներ առաջ հրաժարվել է ֆինանսավորել թոռների քմահաճույքները։ Հենց ֆինանսի բացակայության պատճառով էլ կրտսեր Վարդանյանը դիմել էր կողոպուտի՝ 2017-ի սեպտեմբերին ինչ որ մեկի վզից պոկելով ոսկե շղթան։ Հիմա էլ, ըստ Գաբրիելյանների ընտանիքի մերձավորների, պապը, ինչպես նաև նրա ընկերը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը չեն միջամտում քրեական գործի ընթացքին»:

Բա… Նենց որ իմացեք՝ էդ գյադեքի հանդեպ հիմա «վենդետա» ու «ռեպրեսիա» է իրականցվում: Իսկ Գազի Կոլյան ու Գազի Կարենը ոչմի կապ չունեն: Փող չունեցող եղբայրները երևի կողոպուտից ստացած գումարով են հոդվածներ պատվիրում…»



Նման նյութեր