Չինաստանում հղի կինը ծննդաբերել է այնքան արագ, որ չի հասցրել անգամ շալվարը հանել: Յանգ անունով (ազգանունը չի ճշտվում) կինը գտնվում էր հղիության 38-րդ շաբաթում, երբ հիվանդանոցի հենց նախասրահում նրա մոտ սկսվել է ծնունդը, հաղորդում է Daily Mail-ը:
Տեսահսկման խցիկները տեսագրել են, թե ինչպես է 32-ամյա կինը փորձում հանել շալվարը, սակայն չի հասցնում: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 9-ին Խունան գավառի Չանշիի կենտրոնական հիվանդանոցում: Բժիշկները և ծննդկանի ամուսինը անմիջապես նետվել են նրան օգնության և պառկեցրել նրան պատգարակի վրա:
Հաղորդվում է, որ նորածին աղջկա մոտ ցիանոզի նշաններ են ի հայտ եկել և նրա շուրթերը մանուշակագույն են դարձել, ինչը թթվածնի անբավարարության նշան է: Այժմ փոքրիկը բժիշկների հսկողության տակ է: