Խաիլինո գյուղի բնակիչը պատահաբար սպանել է իր ծանոթին՝ կասկածելով, որ նա կերել է ամանորյա սեղանի համար նախատեսված մթերքը: Միջադեպի մասին հաղորդում է dni.ru պարբերականը՝ հղելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությանը:
Պարբերականի տվյալներով, բնակարանի տերը պատրաստվում էր անցնել տոնական ընթրիքի ժամացույցի կեսգիշերյան համազարկերից հետո, սակայն պարզվել է, որ սեղանին մթերք չի մնացել: Համարելով, որ դրանք կերել է հյուրը, տղամարդը բռունցքով հարվածել է նրան, ինչի հետևանքով շատակեր հյուրը գլխով խփվել է սեղանին, անգիտակից վայր ընկել և մի քանի ժամ անց մահացել:
Նշվում է, որ տանտերը միայն առավոտյան է նկատել, որ իր ծանոթը մահացել է, երբ վերադարձել է ամանորյա տոնակատարությունից հետո:
Կամչատկայի գյուղի անհյուրասեր բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: Փաստի առթիվ քննություն է ընթանում: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում: