«Ֆեյսբուքյան կարգավորումներ». Սամվել Մարտիրոսյան. para.tv (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ֆեյսբուքյան կարգավորումներ». Սամվել Մարտիրոսյան. para.tv

Ինչպե՞ս և որտե՞ղ գտնել Ֆեյսբուքին առնչվող հարցերի պատասխանները: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ ձեզ հուզող հարցերի պատասխանների մեծ մասը կարող եք գտնել հենց Ֆեյսբուքի «Օգնություն» /Help, Помощь/ բաժնում:

«Այնտեղ կան գրեթե բոլոր հարցերի պատասխանները, գերադասելի է հարցերը տալ անգլերենով: Ի վերջո, կարելի է նաև Google-ում որոնել, որն էլ ձեզ կուղղորդի հենց Ֆեյսբուքի այդ բաժին»,- ասում է մեդիա փորձագետը:

Անուն ազգանունին, կոնտակտներին, գրանցման էլեկտրոնային փոստին վերաբերող, ինչպես նաև հաշիվը կտակելու հնարավորության մասին մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: