Հաքերներն կոտրել են Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի էջը: Հաղորդավարուհի, դերասանուհին 250 հազարից ավելի բաժանորդ ուներ իր էջում:
Ներկայումս հաքերները փոխել են էջի անվանումը: Նշենք, որ այս առիթով Սոֆի Մխեյանը գրել է հետևյալը. «Հիմա էջը այս անունն ու տեսքն ունի …. Խնդրում եմ էջին չտալ spam, նաև Նազենիի ոչ մի նկարին չտալ spam… Պետք է ուղղակի սպասել(((( Ամեն հնարավոր բան արվում է, հուսանք՝ շուտ կլուծվի խնդիրը!!!
Հ.Գ Էջը կոտրողը ջնջնել է Նազենիի բոլոր ընկերներին»:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ հայ հայտնիները դառնում են հաքերների զոհ, որպես կանոն` այդ ամենի հետևում կագնած են լինում ադրբեջանցիները, սակայն Նազենի Հովհաննիսյանի դեպքում որևէ բան դեռ հստակ չէ: