Seven Dreams ճապոնական ընկերությունն ստեղծել է սպիտակեղենի պահարան, որն ինքն է դասավորում և տեսակավորում դրա մեջ դրվող իրերը: Տեսաշնորհանդեսը
հրապարակել է Mashable-ը:
Կադրերում ցուցադրված է, թե ինչպես են պահարանում դրել տարբեր գույների ճմռթված հագուստներ, և ինչպես է այն հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ հարկ եղած կարգով դասավորել է իրերը: Սարքի արժեքն սկսվում է 16 հազար դոլարից: Ընկերությունը պլանավորում է գինը մինչև 2 հազար դոլար իջեցնել պարզեցված տեխնոլոգիաների օգտագործման հաշվին: