iPhone սմարթֆոնների օգտատերերը շուտով կստանան իրենց սարքերի դանդաղեցումն անջատելու հնարավորություն: Հունվարի 17-ին այս մասին հայտարարել է Apple
կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ ընկերությունը նորացում կթողարկի սմարթֆոնների համար, որն iPhone-ների տերերին թույլ կտա տեղեկատվություն ստանալ մարտկոցի վիճակի մասին և իմանալ, թե դանդաղում է արդյոք իրենց սարքի աշխատանքը:
«Մենք կնախազգուշացնենք, որ փոքր-ինչ դանդաղեցնում ենք (…) (սմարթֆոնների) աշխատանքն՝ անսպասելի վերաբեռնավորումից խուսափելու համար: Եթե դուք չեք ցանկանում, կարող եք անջատել դա»,- հայտարարել Քուկը: Նա հավելել է, որ այդ գործառույթն անջատել խորհուրդ չի տրվում: