
Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով հավաքվել է $37,540՝ անհրաժեշտ $45 000-ից, այս մասին տեղեկացավ gofundme.com կայքից:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը, որը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել, արտերկրում վիրահատության բուժման անհրաժեշտություն ունի, որի նպատակով մեկնարկել է դրամահավաք:
Վիրահատության համար, բացի մեկնարկած դրամահավաքից, Ալբերտ Դալլաքյանի մոր կողմից բացված հաշվեհամարին վերջին երկու օրերի տվյալներով հավաքվել է 500 000 դրամ: