Սերժ Սարգսյանն ընտրել է իր հետնորդին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանն ընտրել է իր հետնորդին. armeniasputnik.am

Սենսացիա չի լինի. այդ մարդու թեկնածությունը երկար են քննարկել։ Նրան հարգում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմության մի մասը, հավաստիացնում է ՀՀԿ–ն։

ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19–ին կհայտարարի նախագահի իրենց թեկնածուի անունը:

Այս մասին երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ն քննարկել է նախագահի մեկ թեկնածուի հարց, այդ թեկնածուն կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և՛ երկրի ներսում,  և՛ միջազգային ատյաններում: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, կարծում ենք, որ նա ունի դրական հեղինակություն և՛ Սփյուռքում, և՛ ՀՀ-ում»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի առաջարկվելիք թեկնածուն այն մարդն է, ում շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ:

«Թեկնածուին առաջադրել է և առաջարկել է քննարկել նրա թեկնածությունը ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են և, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Վաղը ՀՀԿ առաջնորդ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀԿ-ի թեկնածուին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում»,-ասաց Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով` թեկնածուի հետ կապված որևէ սենսացիոն բան չկա, նա այն թեկնածուն է, ում շատերը հավանական համարել են:

armeniasputnik.am