SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել են, որ Մոսկվա-Գյումրի թիվ 855 չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խախտում է հասարակական կարգը և չի ենթարկվում ինքնաթիռի անձնակազմին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ խուլիգանություն կատարողը ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Շումիկինա փողոցի բնակիչ, 38-ամյա Դմիտրի Նազարովն է, ով գտնվելով ոչ սթափ վիճակում, խուլիգանություն կատարելով՝ խախտել է օդանավի վարքի կանոնները, այնուհետև ժամանման սրահում սահմանապահ վերահսկման գոտին անցնելիս թույլ է տվել հասարարական կարգի խախտում։
Երբ իրավապահները փորձել են նրան կարգի հրավիրել, նա հայհոյանքներ է տվել, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Նազարովը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժանմունք։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: