Երևանում հունվարի 19-ին 8:10- սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 26 շենքի դիմաց մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քննիչի գլխավորությամբ մեկնած խումբը պարզել է, որ վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել հիվանդանոց:
Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն` վրաերթի են ենթարկվել մի կին և 10-ամյա երեխա: