Վերջերս հիվանդներն ավելի հաճախ են դիմում բժիշկների օգնությանը՝ որոշակի ալերգիկ ռեակցիաներ առաջանալու պատճառով: Գիտնականները պնդում են, որ մարդու իմունիտետը տարեցտարի դառնում է ավելի թույլ, իսկ գործոնները, որոնք հարվածում են օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաներին՝ ավելի ուժեղ:
Ալերգիաների նոր տեսակները կապված են, առաջին հերթին, օծանելիք օգտագործելու հետ: Պարզվում է, որ պարֆյումերները սկսել են օգտագործել այնպիսի վնասակար քիմիական տարրեր, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիաների վրա, ինչպես նաև կարող են էկզեմայի և տարբեր տեսակի դերմատիտների զարգացման պատճառ հանդիսանալ, հայտնում է gogetnews.info-ն: