
Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի – Սասնա Ծռեր ճանապարհահատվածով: