168.am-ը շարունակում է ներկայացնել CES ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ամենահետաքրքիր գադջետները:
Այս անգամ իր սպառողներին զարմացրել է Nokia ընկերությունը: Վերջինս ներկայացրել է Sleep գադջետը, որն ունի փոքրիկ գորգի տեսք: Այն պետք է տեղադրել ներքնակի տակ, միացնել հոսանքին և Wi-Fi-ին: Այն կհասկանա, թե ե՞րբ է մարդ քնում, որքա՞ն է տևում և ինչպե՞ս է ընթանում քունը: Գադջետը կհաշվի բոլոր շարժումները քնի ժամանակ՝ հասկանալով, թե որքան անհանգիստ եք դուք քնում:
Բոլոր տվյալները կարող եք ստանալ սմարթֆոնի միջոցով: Հավելվածը կտեղեկացնի, թե արդյո՞ք բավական էր ձեր քունը վերականգնվելու համար, և, թե ինչպե՞ս քնել ավելի լավ: Քնի արդյունավետությունը հաշվարկվում է 1-100 բալային համակարգով: Քնի որակը գնահատվում 4 հիմնական ցուցիչներով՝ քնի ժամանակը, հանգստի որակը, քնի պարբերականությունը և ցիկլերի քանակը:
Որպես լրացուցիչ գործառույթ՝ գադջետը կարող եք միացնել IFTTT խելացի տան համակարգին:
Գադջետը կսկսի վաճառվել 2018 թվականի առաջին կեսին: Այն կարժենա 99 դոլար:
Սիրարփի Աղաբաբյան