Անցած տարվա լավագույն սմարթֆոնները՝ ըստ Android Authority-ի
Advertisement 1000 x 90

Անցած տարվա լավագույն սմարթֆոնները՝ ըստ Android Authority-ի

Android Authority-ին տարվա սկզբին հերթական անգամ ներկայացրել է անցած տարվա լավագույն սմարթֆոնները՝ տարբեր անվանակարգերում:

Android Authority-ի կողմից անցկացված փորձարկմանը մասնակցել են 10 սմարթֆոններ, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով:

Սմարթֆոններից յուրաքանչյուրն անցել է գրեթե 40 փորձարկում: Լավագույնները որոշվել են փորձարկումների արդյունքների ընդհանուր համադրմամբ:

Լավագույն դիսփլեյը

Լավագույն դիսփլեյը ընտրելիս հաշվի են առնվել հիմնականում գույները փոխանցելու մաքրությունը, պարզությունը և նման բնութագրիչներ: Այս ցուցանիշներով առաջատարը Samsung Galaxy Note 8-ն էր՝ 6,3 դյույմով և 2 960 × 1 440 պիքսել կետայնությամբ:

Լավագույն ձայնը

Սմարթֆոնները ուսումնասիրվել են թե՛ ականջակալներով, և թե՛ առանց դրանց:

Առաջին տեղում LG V30-ն է: Երկրորդ հորիզոնականում Google Pixel 2 XL-ն է, որը տեխնիկապես շատ է զիջում LG V30-ին, սակայն նրանից հետ է մնացել ընդամենը 1 միավորով:

Լավագույն տեսախցիկ

Սմարթֆոնների տեսախցիկները գնահատվել են երկու փուլով: Առաջին փուլում գնահատել է Android Authority-ը: Լավագույն հնգյակում էին Samsung Galaxy Note 8, Google Pixel 2 XL, Huawei Mate 10 Pro, OnePlus 5T և Sony Xperia XZ1 սմարթֆոնները:

Երկրորդ փուլում գնահատումն իրականացրել էին օգտատերերը: Լավագույն հնգյակն այս դեպքում մի փոքր փոփոխվել է: Առաջատար է Google Pixel 2 XL-ը: Նրան հաջորդում են Samsung Galaxy Note 8, OnePlus 5T, Huawei Mate 10 Pro և LG V30 սմարթֆոնները:

Լավագույն սմարթֆոնները՝ ըստ բոլոր հատկանիշների

2017 թվականի լավագույնները որոշվել են բոլոր թեստերի արդյունքների համադրմամբ: Ներկայացնում ենք լավագույն 10-յակը:

Huawei Mate 10 Pro.

Samsung Galaxy Note 8.

OnePlus 5T.

Nokia 8.

Moto Z2 Force.

LG V30.

Sony Xperia XZ1.

Google Pixel 2 XL.

Razer Phone.

BlackBerry KEYone.

Սիրարփի Աղաբաբյան