Երևանում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ 5-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հյուրընկալելով ընկերուհուն, նրա 5-ամյա մանկահասակ դստերը, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 14 տարին չլրացած մանկահասակ աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Այս հոդվածոն նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։