Տավուշի մարզում տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ բռնաբարության փորձի մեղադրանքով։
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հյուրընկալված լինելով տուժող կնոջ վագոն-տնակում, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, սակայն նրա որդու կողմից նշված վագոն-տնակ մտնելու հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Shamshyan.com-ն ավելի վաղ գրել էր, որ տուժողն ու մեղադրյալն աշխատում են քաղաքապետարանում։