Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

«Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագն այսօր դառնում է 29 տարեկան, և մենք մաղթում ենք նրան նորանոր ֆուտբոլային բարձրունքների նվաճում:

Բառացիորեն ժամեր անց կայանալու է Հենրիխ Մխիթարյանի Լոնդոնի «Արսենալ» տեղափոխման գործարքի վերջնական հաստատումը, և այս պահին նա գտնվում է լոնդոնյան հյուրանոցներից մեկում՝ սպասելով բուժզննման անցկացմանը: Սոցցանցերում այդ ամենի մասին հաղորդում են նրա բազմահազար բրիտանացի երկրպագուները՝ կիսվելով նաև հայ ֆուտբոլիստին պատկերող ամենաթարմ լուսանկարներով: Ինչպես տեսնում ենք՝ Հենրիխը Լոնդոնում հիանալի տրամադրություն ունի, և համոզված ենք, որ նոր ակումբում նա կարողանալու է կրկին վերագտնել իր լավագույն խաղային որակները»,- Facebook-ի իր էջում գրել է  Ռուբեն Շուխյանը: