«Արսենալ» ֆուտբոլային ակումբը 1886 թվականին հիմնադրել են Լոնդոնի հարավ-արևելյան արվարձանում՝ Վուլվիչում գտնվող թագավորական «Royal Arsenal» զինագործական գործարանի զինագործները։ Այստեղ, Վուլվիչի համալիրում է գտնվում նաև թագավորական ռազմական ակադեմիայի պատմական շենքը: Այն հիմա թանգարանային տարածք է, և նրա հրապարակում տեղադրված է ահա այս հին թնդանոթը (նկարում)՝ որը նաև «Արսենալ» ակումբի խորհրդանիշն է հանդիսանում: Ի դեպ, տարածված է նաև, մանավանդ «Արսենալի» երկպարգուների մոտ, թիմի խաղացողներին տալ «Gunners» անվանումը, որը, թերևս, կարելի է պարզաբանել որպես «հրետանավորներ» կամ «կանոնիրներ»:







