Դոլորես Օ՛Ռիորդանի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դոլորես Օ՛Ռիորդանի մասին

«1990-ականներին մեծ ճանաչում ձեռք բերած The Cranberries իռլանդական ռոք խմբի մենակատար, օրեր առաջ 46 տարեկանում կյանքից հեռացած Դոլորես Օ՛Ռիորդանի հուղարկավորությունը կայացել է հունվարի 23-ին երգչուհու հայրենիքում՝ Իռլանդիայի Լիմերիկ կոմսության Բալիբրիկեն փոքր բնակավայրում:

Հոգեհանգիստն անցկացվել է տեղի կաթոլիկ եկեղեցում, որում Դոլորեսը ժամանակին երգել էր: Արարողությանը հնչել են Ave Maria երգի ձայնագրությունը Դոլորես Օ՛Ռիորդանի և Լուչանո Պավարոտիի կատարմամբ, իսկ վերջում՝ The Cranberries-ի When You’re Gone երգը, որի հեղինակն ու կատարողը Դոլորեսն էր»,- Facebook-ի իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը: