Գևորգ Էմին-Տերյանի հրապարակումը Facebook-ի իր էջում:
ՉԱՓԱԾՈ ՆԱՄԱԿ
Խաչեղբայրին իմ –
Գևորգ Էմինին
I.
Ես ծխում եմ լո՜ւռ, ագահորեն,
և կարդում եմ լուռ քո նամակը.
Շնչում եմ նրա շունչը նորեն,
որ կարծես ողբ է ու հանաք է…
Չգիտեմ, ինչպե՞ս պատասխանեմ
եւ մխիթարեմ ինչպե՞ս ես քեզ,
երբ որ խոհերը նույն՝ իշխան ես
դարձել իմ գլխին, որ ինձ հսկեն:
Երբ նույն քեզ տանջող ժամանակը
հեգնում է և ինձ ու քրքջում
և իմ պատասխան այս նամակը
նույն աներեւույթն է անրջում:
Եվ երբ անզոր եմ փոխելու այն,
ինչ որ կա, ինչ վաղն է լինելու,
երբ սերմն անհույս է, արգանդն՝ ունայն
և վաղը խեղ կյանք է ծնելու:
Եթե չեմ կարող մահին սաստել
«ինչո՞ւ զարդարել ծաղկով մեռելը»:
Լավ է՝ նամակի ընդհատումն այստեղ
սիգարն էլի վառելը…
24/VIII-43, Չանախչի