Լինում է այնպես, որ անգամ մազերի հաճախակի լվանալուց հետո, կամ խնամելուց հետո այն արագ է կեղտոտվում։ Մեր օրերում լինում է այնպես, որ մազերը հաճախակի լվանալու ժամանակ չի լինում և իհարկե շամպունի և քլորոտ ջրի հետ մազերի հաճախակի շփումը այդքան էլ օգտակար չէ։
Շատ աղջիկներ բախվում են այդ հարցի հետ՝ ի՞նչն է ազդում մազերի կեղտոտվելու վրա և ի՞նչ հաճախականությամբ այն պետք է լվացվի։
Այսպիսով, ի՞նչն է բերում մազերի հաճախակի կեղտոտման
Յուղոտ մակերևույթ Մազերի կեղտոտ տեսքին նպաստում է յուղոտ գլխամաշկը։ Իր հերթին գլխամաշկի յուղոտությունը կախված է այլ շատ գործոններից:
- տարիք (երիտասարդ մարդկանց մոտ մաշկի յողուտվածությունը ավելի մեծ քանակությամբ է)
- սեռը (տղամարիկ ավելի շատ են հակված յուղոտ մաշկի)
- տարվա եղանակը (տաք եղանակաին մաշկի յուղը ավելանում է)
- հորմոնալ ֆոնը և հիվանդույթունների առկայությունը (հակաբորբոքային դեղահաբերի օգտագործումը, այլ շատ դեղեր վատ ազդեցություն են ունենում մազերի վրա)
- սննդակարգը (յուղոտ ուտեսները, ալկոհոլը, շատ ածխաջրեր պարունակող մթերքները հանգեցնում են մազերի յուղոտվածության)
- ժառանգականությամբ փոխանցված մաշկի յուղոտվածությունը
Ի՞նչ պետք է անել, որպեսզի երկարացնել մազերի թարմությունը և ինչ հաճախականությամբ կարելի է և պետք է լվանալ մազերը։
1. Ընտրեք ճիշտ շամպուն և հաճախակի լվացեք մազերը։ Տղամարդկանց դեպքում պետք է լվանալ օրը մեջ, կամ ամեն օր։ Կանանց մոտ 2-3 օրը մեկ, պետք եղած ժամանակ՝ ամեն օր։
2. Եթե դուք լվանում եք գլուխը հաճախակի, ապա պետք է նախապատվությունը տաք ավելի քիչ ագրեսիվ շամպունների։ Մի օգտագործեք յուղոտ մազերի համար նախատեսված շամպունը ամեն օր, քանի որ դա կարող է հանգեցնել գլխամաշկի չորացմանը, որը վատ հետևանքներ կարող է ունենալ։
3. Եթե դուք չունեք հնարավորություն գլուխը հաճախ լվանալու, սակայն ձեզ անհանգստացնում է յուղոտ մազերը, օգտագործեք շամպուն, որը քչացնում է մաշկի յուղոտվածությունը, դրանց վրա հիմնականում ռուսերեն տառերով գրված է լինում «себорегулирующие»։
4. Եթե մազերը լվանալուց առաջ գլուխը բավականին յուղոտ է, օգտագործեք մեք քանակությամբ շամպուն, կամ լվացեք գլուխը 2 անգամ՝ թողնելով փրփուրը գլխին 1-2 րոպե։ Չոր մազերի համար բավական է ոչ այդքան շատ քանակությամբ շամպունը՝ ոչ շարունակական լվացման համար։
5. Նույնիսկ եթե դուք ունեք չոր մազեր, որոնք երկար ժամանակ չեն յուղոտվում, միևնույն է խորհուրդ ենք տալիս ձեզ լվանալ գլուխը շաբաթական 1-2 անգամ, արտաքին կեղտը մաքրելու համար։ Սակայն օգտագործեք դրա համար մաքսիմալ նուրբ շամպուն։