Միլենա Ավանեսյանն ընդունել է ամուսնության առաջարկը
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանը ռոմանտիկ ամուսնության առաջարկ է ստացել։ Այս օրերին Մոսկվայում գտնվող 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ սիրելին իրեն ընթրիքի է հրավիրել երկնաքերերից մեկում, աչքերը կապել եւ անակնկալ է մատուցել, որից հաճելիորեն հուզվել է.«Անսպասելի էր, չնայած՝ ինչ-որ կասկածներ ունեի:)։ Ամեն ինչ շատ գեղեցիկ ու յուրահատուկ էր նախապատրաստել»։Հարությունն ու Միլենան ծանոթացել են շուրջ մեկ տարի առաջ՝ իրենց ընդհանուր մտերիմ ընկերոջ տանը։ Նախորդ տարի փոխանակվել են մատանիներով, շուտով էլ կօրինականացնեն հարաբերությունները։
Ամբողջությամբ՝ bravo.am